Առողջապահության լրատու 1.2010
Կյանքի առանցքը
Եթե սիրտը կյանքի շարժիչն է, ապա ողնաշարն, անկասկած, դրա առանցքն է: Կազմելով մարմնի կառուցվածքի ամուր հիմքը, այն մեզ ոչ միայն ուրախություն և շարժումների ազատություն է պարգևում, այլ նաև պատասխանատու է օրգանիզմի բոլոր օրգանների և համակարգերի աշխատանքի համար:
Ճարտարապետության չափանիշը
Մեր ողնաշարն, առանց չափազանցության, կարելի է համարել որպես կենսաբանական ճարտարապետության չափանիշ: Դրա հիմքը կազմում են 8-9 հզոր, ամուր միմյանց հետ շղթայված ողային սրբոսկրերը և պոչուկը: Ավելի վերև զետեղված են գոտկատեղի հատվածի 5 խոշոր, ճկուն և բավականաչափ շարժուն թիկնաողերը, որոնք ՙիրենց վրա են վերցնում՚ հիմնական ծանրաբեռնվածությունը: Դրանց վրա ամրացված են 12 տարրեր, որոնք կազմում են ողնաշարի կրծքավանդակի հատվածը: Կողոսկրերով ամրացված, այն անշարժ է, բայց ամուր: Այս կառուցվածքին լրում են տալիս 8 պարանոցային ողերը, որոնք նուրբ են, բայց դիմացկուն, ամենավերևում գտնվողն իր վրա է վերցնում գլխի ողջ ծանրությունը (5-6 կգ) և կշռում է 30 գրամից ոչ ավելի:
Բայց, եթե այս ներդաշնակ համակարգի որևէ օղակ դուրս գա շարքից, ապա կառաջանան խնդիրներ, որոնց առկայության մասին միայն փորձառու ռեֆլեքսաթերապևտը կարող է դատել, ելնելով ցավի բնույթից, որն առաջացել է ողնաշարի այս կամ այն հատվածում: Այսպես, ծանրություն բարձրացնելիս կամ կտրուկ շարժվելիս թիկունքը ծակող սուր ցավը կարող է ողնաշարի պաթոլոգիայի (միջողային ճողվածք, օստեոխոնդրոզ, սպոնդիլեզ և այլն) պատճառ հանդիսանալ: Երկարատև նվացող ցավը, որը չի վերանում նույնիսկ անալգետիկների ընդունումից հետո, հաճախ ուռուցքաբանական հիվանդության, իսկ պարբերաբար առաջացող ռիթմիկ ցավերը բորբոքային գործընթացի վկայությունն են: Դրա հետ մեկտեղ, պատճառը միշտ չէ, որ թաքնված է ողնաշարում: Ցավային զգացողությունները (մասնագետներն այդպիսի ցավերը հաճախ անվանում են ռեֆլեկտորային) մեջքի այս կամ այն հատվածում կարող են լինել տարբեր օրգանների հիվանդության արձագանքը:
Ասա, որտեղդ է ցավում
Գոտկատեղի հատվածում ցավեր կարող են հարուցել ինչպես ողնաշարի պաթոլոգիան (միջողային սկավառակների ճողվածքը, ռադիկուլոպաթիան), այնպես էլ կոնքազդրային հոդերի (օստեոպորոզ, արթրոզ) հիվանդությունները, նաև փոքր կոնքի օրգանների հիվանդությունները (աղիքային, գինեկոլոգիական, ուրոլոգիական խնդիրները):
Ցավային զգացողություններն կան ողնաշարի կրծքավանդակի շրջանում, իսկ ավելի ստույգ` 8-9-րդ կետերի մակարդակի վրա` ստուգեք սիրտը: Մասնագետների կարծիքով, այդ հատվածում ցավերը կարող են վկայել սիրտ-անոթային հիվանդությունների (ստենոկարդիա, միոկարդի ինֆարկտ և այլն) մասին, 4-7-րդ կետերը` ստամոքսի հիվանդության տեղայնացված ցավի նախընտրելի տեղն է (խոց, գաստրիտ, էզոֆագիտ), նաև ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի, իսկ 8-11-րդ կետերը` բրոնխաթոքային համակարգի (բրոնխիտ, պլևրիտ, թոքաբորբ և այլն): Թեև, ցավի պատճառն այդ շրջանում կարող է լինել և օստեոխոնդրոզը, սպոնդիլոզը և լիստեզը (ողերի տեղաշարժը) կամ միջողային նյարդաբորբը:
Պարանոցային հատվածը համընկնում է 12-14-րդ կետերին: Մկանային սեղմիրանի համեմատաբար թույլ, նաև ոչ մեծ չափերով ու թույլ մեխանիկական դիմացկունության շնորհիվ, այս հատվածում պաթոլոգիական փոփոխություններն ավելի հազվադեպ են հանդիպում, քան գոտկային շրջանում: Այսպիսի խանգարումների հետևանքը հղի է ոչ միայն ուժասպառ անող գլխացավերով և գլխապտույտներով, այլև ավելի լուրջ խնդիրներով, ընդհուպ` մինչև ինսուլտի զարգացումը: Չէ որ պարանոցային ողերի լայնակի ելունդներով (ճյուղերով) անցնում են գլխուղեղին, փոքր ուղեղին, մեծ կիսագնդերի ծոծրակային և քունքային հատվածներին ցողուն մատակարարող ողնաշարային զարկերակները:
Հետաքննությունը վարում են
Թե հատկապես ինչն է ցավային զգացողությունների պատճառը, կարող է ախտորոշել միայն փորձառու բժիշկը: Իսկ եթե խոսքն ավելի բարդ վիճակների մասին է, այստեղ նա էլ անզոր է որէև կերպ օգնելու: Դրա համար մանուալ ախտորոշման հետ մեկտեղ, հարկ է անցնել ռենտգենագրաֆիա, համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (միջողային սկավառակների ճողվածքի կասկածի դեպքում), նաև ցավային գոտում գտնվող օրգանների կլինիկական հետազոտություն: Այդպիսի ախտորոշումն անհրաժեշտ է, որպեսզի պարզել, թե կարելի է, արդյոք, թիկունքի ցավերից տառապող պացիենտին անցնել ռեֆլեքսա- կամ մանուալ թերապիայի կուրսեր, որոնք հակացուցված են հետևյալ հիվանդությունների դեպքում.
- ուռուցքաբանական,
- տարբեր տեսակի բորբոքային,
- ինֆեկցիոն ախտահարումների (ոսկրերի տուբերկուլոզ),
- արյան շրջանառության սուր խանգարումների,
- ներքին օրգանների պաթոլոգիայի՚, պիելոնեֆրիտ, ստամոքսի խոց` սրացման շրջանում և այլն:
Եթե հակացուցումներ չկան, ապա պացիենտն անցնում է վերոնշյալ բուժման կուրսը, որը ոչ միայն հիվանդին կազատի տանջալից ցավերից, այլ նաև կօգնի շատ տկարություններից, առանց դեղորայքի ու վիրահատության:
08.02.2010 Կարդացեք նաև
15.02.2011
08.02.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ